Jump to content

Ժիլբեր Բիլեզիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիլբեր Բիլեզիկյան
Ծնվել էհունիսի 26, 1927(1927-06-26)[1] (97 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Gordon–Conwell Theological Seminary? և Բոստոնի համալսարանի աստվածաբանության դպրոց
ԱշխատավայրTrinity International University?

Ժիլբեր Բիլեզիկյան (ֆր.՝ Gilbert Bilezikian, հունիսի 26, 1927(1927-06-26)[1], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիայում ծնված ամերիկահայ քրիստոնյա գրող, պրոֆեսոր և դասախոս[2]։ Բիլ Հիբելսի հետ մեկտեղ Բիլեզիկյանը Իլինոյս նահանգի Հարավային Բարինգթոն քաղաքում գտնվող Ուիլոու Քրիք համայնքային եկեղեցու՝ «Ամերիկայի ամենակարևոր եկեղեցիներից մեկի» համահիմնադիրն է[3]։ 2000 թվականին Christianity Today-ը Բիլեզիկյանին անվանել է «մեգաեկեղեցու թիկունքում կանգնած մարդ»[4]։ 2020 թվականին Ուիլոու Քրիքը հայտարարել է, որ Բիլեզիկյանին սեռական բռնության մեղադրանքներ են ներկայացվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեզիկյանը ծնվել և մեծացել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Մարաշից փախած հայ ներգաղթյալների ընտանիքում[5]։ Նա զորակոչվել է ֆրանսիական բանակ, որտեղ ծառայել է որպես բժիշկ Հյուսիսային Աֆրիկայում՝ Ալժիրի ազատագրական հակամարտության ժամանակ։ Նա առաջին անգամ Միացյալ Նահանգներ է գնացել 1947 թվականին։

Բիլեզիկյանը բակալավրի կոչումը ստացել է Փարիզի համալսարանից, մագիստրոսի կոչումը՝ Գորդոն-Քոնուելի աստվածաբանական ճեմարանից, իսկ դոկտորական աստիճանը՝ Բոստոնի համալսարանից։ Նա նաև մասնակցել է Փարիզի Սորբոնի համալսարանի յոթնամյա ասպիրանտուրայի՝ պրոֆեսոր Օսկար Կուլմանի դասընթացին[5]։

1961 թվականից սկսած Բիլեզիկյանը հինգ տարի ծառայել է որպես հովիվ Լուդոնվիլի եկեղեցում (Օլբանի, Նյու Յորք)։ Նա յոթ տարով վերադարձել է Փարիզ, որտեղ դասավանդել է Աստվածաշնչյան եվրոպական ինստիտուտում և ծառայել որպես քրիստոնեական կրթության նախարար Փարիզի Ամերիկյան եկեղեցում[5]։

20 տարի Բիլեզիկյանը եղել է Ուիթոն քոլեջի պրոֆեսոր[6]։ Նա ընդհատել է իր պաշտոնավարումը Ուիթոնում՝ երեք տարով ստանձնելով Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահությունը (Լիբանան) և երկու տարի դասավանդելով Դիրֆիլդի (Իլինոյս) Թրինիթի քոլեջում[5]։ 1992 թվականին նա դարձել է Ուիթոն քոլեջի աստվածաշնչյան ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր։ Այդ կոչումը չեղյալ է հայտարարվել 2020 թվականի փետրվարի 28-ին Ուիթոն քոլեջի կողմից, ինչպես համայնքին ուղղված էլեկտրոնային նամակում հայտարարել է նրա նախագահ Ֆիլիպ Ռայկենը[7]։

Բիլեզիկյանը 1975 թվականին Բիլ Հայբելսի հետ հիմնել է Ուիլոու Քրիք համայնքային եկեղեցին և եղել է Հայբելսի խնամակալը[6][8][9][10]։ 2000 թվականին Հայբելսն ասել է. «Առանց Ժիլբեր Բիլեզիկյանի Ուիլոու Քրիքը չէր լինի»[11]։ Բիլեզիկյանին է «վերագրվում Ուիլոու Քրիքի ղեկավարության ամենաբարձր մակարդակներում կանանց ներգրավումը»։ Նա նաև օգնել է 1988 թվականին «Քրիստոնյաները հանուն աստվածաշնչյան հավասարության» կազմակերպության հիմնադրմանը[12]։

Սեռական բռնության մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Ուիլոու Քրիք համայնքային եկեղեցին հայտարարեց, որ Բիլեզիկյանը «անպատշաճ վարք է դրսևորել» այն բանից հետո, երբ եկեղեցու երկարամյա անդամը պնդել է, որ նա մի քանի անգամ սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ 1984-1988 թվականներին[10][13][14]։ Բիլեզիկյանը հերքել է մեղադրանքները և պնդել, որ եկեղեցին «խախտել է հավատակից քրիստոնյաների դեմ մեղադրանքների հետ վարվելու վերաբերյալ աստվածաշնչյան ուսմունքը»[10][13]։ Հայբելսը նախկինում՝ 2018 թվականի ապրիլին, հրաժարական էր տվել Ուիլոու Քրիքից՝ սխալ վարքագծի մեղադրանքներից հետո[10]։

Ուիլոու Քրիքի ավագների խորհուրդը հայտարարել է, որ Բիլեզիկյանին արգելել է ծառայել եկեղեցում, երբ նրա դեմ 2010 թվականին մեղադրանքներ են ներկայացվել։ Աակայն 2015 թվականին նա արժանացել է եկեղեցու «կենդանի լեգենդի» տիտղոսին[15]։ 2020 թվականի հունվարին ավագների արձագանքման թիմը պնդել է, որ Բիլեզիկյանին արգելվել է ծառայել եկեղեցում, բայց ավելացրել է, որ նա շարունակել է ուսուցանել և ծառայել տարբեր պաշտոններում, քանի որ «արգելքի մասին պատշաճ կերպով չի ծանուցվել»[16]։ 2020 թվականի մայիսին Բիլեզիկյանը զրպարտության հայց է ներկայացրել եկեղեցու դեմ[17]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ հոդվածներից բացի, Բիլեզիկյանը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ հետևյալները.

  • Beyond Sex Roles: What the Bible Says about a Woman's Place in Church and Family (1985 1st Edition & 2nd Editions; 2006 3rd Edition; Baker Academic)
  • Christianity 101: Your Guide to Eight Basic Christian Beliefs (1993 Zondervan)
  • Community 101 (1993 Zondervan)
  • Community 101: Reclaiming the Local Church as Community of Oneness
  • Comunidad Elemental: Reivindicando la iglesia locol como una comunidad unida (Spanish ed.)
  • From Despair to Hope (2012)
  • How I Changed My Mind about Women in Leadership (2010 Zondervan)
  • The Liberated Gospel: A Comparison of the Gospel of Mark and Greek Tragedy (1977 Baker; reprinted 2010 Wipf and Stock)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Sébastien Fath Du ghetto au réseau: Le protestantisme évangélique en France 2005, page 248
  3. Sébastien Fath, Jean-Paul Willaime Nouvelle France protestante: Essor et recomposition au XXIe siècle 2011, page 274
  4. Winner, Lauren F. "The Man Behind the Megachurch". Christianity Today, November 30, 2000. <http://www.christianitytoday.com/ct/2000/november13/4.56.html>
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Gilbert Bilezikian, Th.D.». Armenian Missionary Association of America (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 Winner, Lauren F. (2000 թ․ նոյեմբերի 13). «The Man Behind the Megachurch». Christianity Today. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  7. Miller E.M. Wheaton College rescinds title from Gilbert Bilezikian amid new allegations. Religion News Service:Christianity. February 29, 2020.
  8. Goldsborough, Bob (2018 թ․ նոյեմբերի 21). «Alan Johnson, Wheaton College professor who promoted the role of women in churches, dies at 85». Chicago Tribune. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  9. Neumaier, Edith (2016). The Mystery of Adam: Biblical Gender Equality Based on the Common Origin of Male and Female. WestBow Press. ISBN 9781512763065.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Warren, Steve (2020 թ․ հունվարի 29). «Willow Creek Announces Abuse Allegations Against Church Co-Founder». CBN News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  11. McFarlan Miller, Emily (2020 թ․ հունվարի 28). «Willow Creek Confirms Abuse Allegations Against Gilbert Bilezikian». Christianity Today. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  12. Service, Emily McFarlan Miller-Religion News (2020 թ․ հունվարի 28). «Willow Creek Confirms Abuse Allegations Against Gilbert Bilezikian». News & Reporting. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  13. 13,0 13,1 «Willow Creek co-founder now accused of sexual misconduct». MetroVoice News. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  14. Banks, Adelle M. (2020 թ․ հունվարի 31). «US church Willow Creek announces senior pastor candidates, interim pastor out». Sight Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  15. West, Marsha (2020 թ․ հունվարի 31). «Willow Creek Honored As 'Living Legend' the Cofounder it Believed Abused Congregant». Christian Research Network. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  16. «More Abuse Allegations Turn Up at Willow Creek Church». CBS Chicago. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  17. Vitello, Barbara (2020 թ․ մայիսի 30). «Co-founder files defamation suit against Willow Creek». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.